ԱԺ-ին է ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի զեկույցի արդյունքները
ԹԻՀԿ-ն «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում` օրենսդրության կիրարկման մոնիտորինգ:
Մոնիտորինգի արդյուքների վերաբերյալ զեկույցն ապրիլի 26-ին ներկայացվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: ԹԻՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանն անդրադարձել է զեկույցում ներառված առաջարկություններին, դրանց իրացման հնարավորություններին:
Արմեն Խուդավերդյանը տեղեկացրել է, որ մասնավորապես, առաջարկվել է տեսչական մարմինների տեսուչների բարեվարքությունը բարելավելու նպատակով անցկացնել վերապատրաստման դասընթացներ:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով մոնիտորինգի արդյունքները, նշել է, որ զեկույցում ի հայտ են եկել բոլոր Տեսչական մարմիններին առնչվող խնդիրներ:Նա նպատակահարմար է համարել կազմակերպել քննարկում` Աշխատանքի և սոցիալական նախարարության, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի և տեսչական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: