Ուսումնասիրելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը
ԹԻՀԿ փորձագետները, Արժանապատիվ աշխատանք հիմա՛ շրջանակում, ուսումնասիրել են 2021 թվականին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը։
Ոսումնասիրության նպատակն էր գնահատել աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում ԱԱՏՄ գործունեության արդյունավետությունը։
Ըստ ուսումնասիրության արդյունքների ԱԱՏՄ-ն ունի աշխատանքային օրենսդրության ոլորտում գործունեության արդյունավետ իրականացման համար
- օրենսդրական դաշտի անկատարության,
- վերահսկողության գործիքակազմի ապահովվածության,
- հաստիքների համալրման և կադրերի կարողությունների զարգացման խնդիրներ
Մասնավորապես օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում՝
- ԱԱՏՄ ստուգումների ընթացակարգերով նախատեսված չէ տեսուչների վերահսկողության ներքո գտնվող ձեռնարկությունում ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնաբաժին ունենալու արգելքը,
- ԱԱՏՄ-ի կողմից գործնականում չեն կիրառվում տեսուչների իրավիճակային շահերի բախման հանգամանքների արձանագրման և գրավոր հայտարարությունների գործիքները
- ԱԱՏՄ ղեկավար կազմի անկախության և կայունության սկզբունքը երաշխավորված չէ քաղաքացիները զրկված են անանուն դիմում-բողոքներ ներկայացնելու իրավունքից, ինչը խոցելի է դարձնում վերջիներիս՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով ԱԱՏՄ անանուն դիմում-բողոքներ ներկայացնելու տեսանկյունից։
Այս և այլ հիմնախնդրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները մանրամասն քննարկված են ԹԻՀԿ-ի վերջերս հրապարակված զեկույցում
Մանրամասները դիտեք ռեպորտաժում