Եվրախորհրդարանի մի շարք անդամներ նախաձեռնել են պահանջագրի ստորագրահավաք խորհրդարանի բոլոր խմբակցությունների շրջանում` Եվրահանձնաժողովի և Եվրամիության անդամ երկրներին կոչ անելով հանդես գալ կոռուպցայի դեմ պայքարին ուղղված օրենսդրությամբ և մեխանիզմների մշակմամբ: Պահանջագիրը հատկապես ուղղված է երրորդ աշխարհի երկրների հետ Եվրամիության գործընկերությունում տեղ գտած` իշխանության վերին օղակներում տարածված կոռուպցիային:

Պահանջագիրն առաջարկում է Եվրամիության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումների մանրամասն ցանկ, ներառյալ`
* գործընկեր երկրներին տրամադրվող օգնության հոսքերի թափանցիկության ապահովում,
* պահանջ, որպեսզի արդյունահանող ընկերությունները լիովին բացահայտեն իրենց վճարած գումարներն այն երկրների կառավարություններին, որտեղ իրենք գործում են,
* հարկերից խուսափելուն և ապօրինի ֆինանսական գործունեության դադարեցմանն ուղղված ջանքերի առավել արդյունավետ համակարգում,
* ԵՄ բոլոր ոլորտներում իրականացվող քաղաքականություններում և ծախսերում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթության ապահովում:

Պահանջագրին աջակցում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ և Գլոբալ Ուիթնես միջազգային կազմակերպությունները` նպատակ ունենալով հավաքել մեկ միլիոն ստորագրություն: Ուստի, խնդրում ենք մեկ րոպե տրանադրել ստորագրելու www.stopcorruption.eu հասցեում տեղակայված պահանջագիրը և այն տարածել Ձեր գործընկերների ու համախոհների շրջանում: Ուղերձը կարող եք տարածել նաև STOP CORRUPTION Facebook Group-ի միջոցով:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք www.transparencyinternational.eu կայքը: