Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի Ընկալման Համաթվի 2022թ-ի արդյունքները։ Մեդիա կենտրոնի ուղիղ եթերում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեկնաբանում է այս տարվա ցուցանիշները, Հայաստանի հետընթացի պատճառները, տարածաշրջանի և գլոբալ պատկերը, տենդենցները և մարտահրավերները։

Այս տարի հետազոտությունը կենտրոնացել էր կոռուպցիայի, հակամարտությունների և անվտանգության խորապես փոխկապակցված լինելու փաստի, բռնության և զինված կոնֆլիկտների ազդեցության երկրում կոռուպցիայի ընկալման և կոռուպցիոն ռիսկերի աճի վրա։ Առկա է հստակ կապ բռնության և կոռուպցիայի միջև։ Խաղաղության համաթվի ցածր արժեք ունեցող պետությունները ունեն նաև ԿԸՀ շատ ցածր արժեք։

Հայաստանի 2022թ․-ի ԿԸՀ արդյունքները անհանգստացնող են գնահատվել։ Մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանի ԿԸՀ-ն նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր)։ Այս ցուցանիշը արձանագրում է, որ կոռուպցիան մնում է զգալի խնդիր երկրի շատ ոլորտներում, մասնավորապես հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրների։

Չնայած այս անկմանը, Հայաստանի միավորը շարունակում է բարձր մնալ համաշխարհային միջինից, որը կազմում է 43: Հայստանը նաև գրավում է տարածաշրջանում, Վրաստանից(56) հետո երկրորդ տեղը, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (36) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել են իրենց արդյունքների պատմական նվազագույնին։

Մամուլը լայնորեն անդրադարձել է վարկանիշում Հայաստանի անկման պատճառներին, լրատվականները նշում են վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը, իսկ որոշ ոլորտներում նաև հետընթացը:

Ստորև կարող եք ծանոթանալ Կոռուպցիայի Ընկալման Համթվի 2022թ․-ի արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների անդրադաձներին և հիշատակումներին՝

Փաստերի Ստուգման Հարթակ

Ազատություն

Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Հետք

Ինֆոքոմ

A1Plus

Անկախ նորություն

Голос Армении

InfoPort

Առավոտ

Թերթ․am

irakanum.am

MegaNews

Օրագիր.news

AuroraNews

1in.am

Հանրային հեռուստաընկերություն

Օրագիր

vesti.am

News.am

ArmInfo

mediahub.am