ՔՀԿ չափիչն անդրադարձել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին
2022 թվականի դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում նախատեսվում է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, տպագրող սարքերի և այլ տեխնիկական միջոցների ժամանակավոր առգրավում, հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում, ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում:
Առաջարկվող սահմանափակումները մտահոգություն են առաջացրել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության փորձագետների շրջանում: Ընդունելով, որ խոսքի ազատության սահմանափակումները կարող են տեղ գտնել պատերազմի ժամանակ, նրանք նշում են, որ նախագծում ներառված դրույթները շատ ընդհանրական են և անորոշ, ինչը հնարավորություն է տալիս հայեցողական մոտեցման և սահմանափակումների անհամաչափ կիրառման համար: Մտահոգություն է առաջացնում նաև այն փաստը, որ նախագիծը նախապես չի քննարկվել մասնագիտական շրջանակներում, իսկ e-draft-ում հրապարակման ժամկետները համընկնում էի ամանորյա տոների հետ, որը էլ ավելի է սահմանափակում քննարկման համար նախատեսված ժամանակահատվածը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ստացված դիտողությունների և առաջարկների հիման վրա նախագիծը կվերանայվի։
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է ՔՀԿ չափիչ կայքում։

