ԹԻՀԿ-ը նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է համայքային զարգացման ծրագրերին։ Ուսումնասիրությունը, որը պատրաստվել է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից հետազոտել է ՀՀ Կառավարության կողմից Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև համայնքներին 2019-22թթ պետության կողմից տրված սուբվենցիոն ծրագրերի ընտրության, ներկայացման, ֆինանսավորման ընթացքը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը, դրանց ընտրության, իրականացման գործում քաղաքացիների մասնակցությունը։

Ուսումնասիրվել է, թե «Հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերը որքանով են արդյունավետ։

Հանրային լսումների առցանց կազմակերպումը, չնայած դրական կողմեր ունի խոշորացված համայնքի պարագայում, այնուամենայնիվ բնակչության ոչ բոլոր խավերն են կարողանում մասնակցել՝ կապված օնլայն ռեսուրսների անիրազեկության հետ։

Հետազոտությունը նաև պարզել է, որ հանրային լսումների անցկացման թղթավարությունը պատշաճ չի կատարվում։

-------------------

Այս ուսումնասիրությունը իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։