2021 թվականից «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունները մի շարք միջոցառումներ և ծրագրեր են իրականացրել, որոնք միտված էին նպաստելու քաղաքացիական հասարակության դերակատարների արդյունավետ ներգրավմանը հանրային կառավարման և ժողովրդավարական համակարգերի զարգացման գործընթացներում։

Ծրագրի շրջանակներում հրապարակվել է տասնմեկ փաստաթուղթ, որոնք վերաբերվում են տեղեկատվության ազատությանը, հանրային կառավարմանը, խորհրդարանական վերահսկողությանը։ Հիմնական թիրախային ուղղություններն են եղել ժողովրդավարացումը և հանրային կառավարումը, ուստի մեր ծրագրային բոլոր գործողություններն ուղղված են եղել այս երկու ոլորտների առաջընթացին։

ԹԻՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ԵՄ-ին ծրագրին ֆինանսական աջակցության համար, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններին և փորձագետներին միասին իրականացված ծավալուն աշխատանքի համար։

Ստորը ռեպորտաժը մանրամասն ներկայացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը։