Մասնակցելով «Մարդու իրավունքները Հայաստանում» թեմայով կոնֆերանսին ս.թ. մարտի 19-ից 20-ը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել որպես քաղաքացիական ու քաղաքական ակտիվության վերաբերյալ նիստի նախագահող, ինչպես նաև պատասխանել է լրագրողների հարցերին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ամփոփիչ նիստի ընթացքում: Մյուս նիստերը քննության են առել Հայաստանում մարդու իրավունքներին ու դատաիրավական համակարգի բարեփոխումներին, խոսքի, կրոնի և խղճի ազատությանն առնչվող մի շարք հրատապ խնդիրներ:

Կոնֆերանսը կազմակերպել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՄ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: