Ամփոփում ենք հանրակրթության հաշվետվողականության բարելավման դասընթացը
ԹԻՀԿ-ն ամփոփեց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման դասընթացների վերջին փուլը: Եռօրյա դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան կիրառական գիտելիքներ և գործիքակազմ ոլորտում մոնիտորինգային ծրագրեր մշակելու, իրականացնելու, և ոսումնասիրված բացերի և առաջարկվող լուծումների շուրջ ջատագովության արշավ կազմակերպելու նպատակով։
Ամփոփելով դասընթացների շարքը, մասնակիցները ձեռք բերեցին հիմնային գիտելիքներ հանրակրթության ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցայնության բացերի և բարելավման հնարավորությունների մասին, ներգրավվեցին փորձի փոխանակման քննարկումներում։ Մասնակիցները ունեն պատրաստակամություն գործնական քայլերով դառնալ մասնակիցը ոլորտային բարեփուխումների։
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում: