«Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոններ (ՇՊԱԿ) Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) աջակցությամբ ս. թ. մարտի 2-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ) բացվեց ՇՊԱԿ Երևանում: Լոռու և Շիրակի մարզերում ՇՊԱԿ-ներ բացվել են դեռևս 2008-ի դեկտեմբերին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դիմելով լեփ լեցուն դահլիճին` ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր ողջույնի խոսքում նշել է, «Կոռուպցիայի արդյունավետ նվազեցման համար անհրաժեշտ է որդեգրել համապարփակ մոտեցում, այդ թվում` ստեղծել և իրականացնել կառավարման համակարգեր և կանոնակարգեր, որոնք կխոչընդոտեն կոռուպցիոն դրսևորումները և դրանք կդարձնեն առավել նկատելի»:

Ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կենտրոնն աջակցելու է քաղաքացիներին կոռուպցիայի դեմ պայքարում: ՇՊԱԿ-ը նպաստելու է քաղաքացիների կամ կազմակերպությունների` վնասի փոխհատուցմանը հետամուտ լինելուն և խթանելու է հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներին իրավախորհրդատվության միջոցով` աջակցելով քաղաքացիներին կոռուպցիային առնչվող բողոքների ձևակերպման և պատկան մարմիններին հասցեագրման գործում, վերլուծելով բողոքները, բացահայտելով կոռուպցիայի տարածմանը նպաստող գործոնները, մշակելով հայեցակարգային առաջարկներ և կազմակերպելով ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման քարոզարշավներ: ՇՊԱԿ-ը նախատեսում է եռամսյակային հաշվետվությունները տեղադրել իր վեբ կայքում; Քաղաքացիները կարող են կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ դիմել Երևանի ՇՊԱԿ-ին` թեժ գծի 0800 01 110 անվճար հեռախոսահամարով: 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ստացված բողոքների մեծամասնությունը վերաբերում է արդարադատության և քաղաքաշինության ոլորտներին:

ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ամփոփել է միջոցառումը, ասելով, որ համակարգային կոռուպցիա ունեցող երկիրը կարող է կոռուպցիայի դեմ պայքարել, միայն պետական մակրդակով, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հանդես գան աջակցողի դերում, եթե կա քաղաքական կամք:

Միջոցառման ընթացքում բաժանված` «Կոռուպցիային կարող ես վերջ տալ դու» բուկլետ