«ԷթիքսՈւորլդ» հատուկ տեղեկագրի ս.թ. փետրվարի 19-ի համարում արծարծված` կոռուպցիային առնչվող բազմաթիվ նյութերի շարքում կարևորվում է հանրային ոլորտի կառավարման, կոռուպցիայի և քաջության վերաբերյալ երկու հոդված: Առաջինը նվիրված է Իրաքի վերակառուցման գծով ԱՄՆ-ի հատուկ տեսուչի հրապարակած «Դժվար դասեր. Իրաքի վերակառուցման փորձը» ուշագրավ զեկույցին, որն ամփոփում է Իրաքի վերակառուցման 6 տարիների ընթացքում քաղված 13 դասերը, իսկ երկրորդը` Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի 2000թ. օրինականության համար մրցանակի առաջին դափնեկիրներից մեկի` շրիլանկացի հետաքննող լրագրող Լասանթա Ուիքրեմեթյունի սպանությանը:

Զեկույցն առանց ճչան գովազդի ու դրամատիզմի ներկայացնում է, թե ինչ աղետի են հասցրել վատ կառավարումը, վատնումը, խարդախությունն ու կոռուպցիան: Իրաքի վերակառուցման գծով ԱՄՆ-ի հատուկ տեսուչի վերահսկողական իրավասությամբ բացահայտվել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ԱՄՆ դրամամիջոցներից 50 միլիարդ դոլար է հատկացրել Իրաքի համար, որը մեկ երկրի օգնությանն ու վերակառուցմանն ուղղված ամենամեծ նախաձեռնությունն է ԱՄՆ պատմության մեջ: «Հարկատուների մեծաքանակ դոլարները» նախատեսված էին բազմաթիվ գործողությունների, այդ թվում` իրավունքի գերակայության սկզբունքի հաստատման համար: Ըստ էության, սույն զեկույցի համար հարցազրույցի ենթարկված ողջ ղեկավարությունը համաձայնել է, որ բարեփոխման կարիք ունի արտակարգ իրավիճակում տրամադրվող օգնության ու վերակառուցման գործունեությանն առնչվող ԱՄՆ մոտեցումը: Զեկույցում արտացոլված դասերը կարող են օգտակար լինել այս վճռորոշ ոլորտում բարեփոխումներ անելու, որպեսզի Իրաքի վերակառուցումից քաղած փորձի դժվար դասերն արժանավույնս կիրառվեն և ոչ թե անտեղի վատնվեն:

Իսկ հետաքննող լրագրողի մահն ուշադրություն է հրավիրում այն բացառիկ վտանգների վրա, որ սպառնում են կոռուպցիայի դեմ պայքարողներին ողջ աշխարհում:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «ԷթիքսՈւորլդ» վեբ կայքը www.ethicsworld.org հասցեում