Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հղած բաց նամակին` ողջունելով նրա վճռականությունը թափանցիկության և բաց կառավարման հարցում: Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք ողջունում ենք նրա կոչն ի նպաստ տեղեկատվության «բացության» հստակ հիմքի հաստատմանն, ըստ որի` «նույնիսկ տատանվելու դեպքում բացությունը պետք է հաղթի»: Մենք նաև ողջունում ենք պետական մարմինների` տեղեկատվության «բացությանն» ուղղված պարտավորության կատարումը, այնպես որ հանրությունը կարողանա այդ տեղեկությունը արագ և դյուրությամբ ձեռք բերել և օգտագործել: Տեղեկատվության պրոակտիվ հրապարակումն, այն պահանջելուն և ստանալուն զուգահեռ, միջազգայնորեն ճանաչվել է որպես տեղեկատվության մատչելիության իրավունքի էական տարր:

Ստորև ներկայացված է նամակի ամբողջական տեքստն ու այն ստորագրողների անունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` թափանցիկությանն ուղղված նախաձեռնությունը ողջունող` «Գլոբլ Օուփնըս Քըմյունիթի»-ի (Համաշխարհային «բացության» ցանց) անդամների բաց նամակը