ԹԻՀԿ «Հակակոռպուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ին դասախոսությամբ հանդես եկավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ալյոնա Վանդիշևան։ Դասախոսությունը նվիրված էր մեր օրերում անչափ արդիական «Կոռուպցիան և պատերազմը» թեմային։

Միջոցառմանը ներկա էին ԹԻՀԿ «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանավարտները, ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակությունից։ Ակտիվ քննարկում ծավալվեց անվտանգային ոլորտի կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիայի և զինված հակամարտությունների կապի շուրջ։