ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, ԹԻՀԿ-ը հայտարարել էր փոքր դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ հանրային կառավարման և ժողովրդավարության թեմաներով։

Ստացվել է դրամաշնորհների մրցույթի 32 հայտադիմում տարբեր հասարակական կազմակերպություններից, հետազոտական կենտրոններից և անհատ փորձագետներից։ Ստացված 32 հայտադիմումներից հաղթող են ճանաչվել հինգը։

Մայիսի 31-ին ԹԻՀԿ գրանսենյակում ստորագրվեցին համագործակցության պայմանագրերը՝ ազդարարելով հետազոտությունների մեկնարկը։

Ստորև ներկայացնում ենք հետազոտողներին և առաջարկված թեմաները։

«Երիտասարդական ավանգարդ» Հանրային շահերի աջակացման ՀԿ - Խոշորացված համայքներն ու մարտահրավերները, Արմավիրի մարզում

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ - Զարգացման ծրագրերը՝ թափանցիկ, հրապարակային

«ՊԵՆՏԱ» զարգացման խորհրդատվական ընկերություն- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հատվածի կատարողականի գնահատման համապարփակ և ընդգրկուն համակարգ

ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոն (CISR) - Հանրային ծառայության ոլորտում առկա աշխատատեղերի գրավչությունը Երևանի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում

Սիրանուշ Հարությունյան -Հանրային մասնակցությունը Սևանա լճի ավազանում՝ վերլուծելով արդյունքները, արդյունավետությունը և ազդեցությունը

-------------------------------------------------------------

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) կազմակերպությունը իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։