Հաջողությամբ ավարտվեց «Կոռուպցիային առնչվող իրավակարգավորումներ» դասընթացը
ԹԻՀԿ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցության արդյունքում ավարտվեց 4-րդ՝ «Կոռուպցիային առնչվող իրավակարգավորումներ» մոդուլով նախատեսված դասընթացը: Մոդուլում ընդգրկված էին կոռուպցիոն իրավախախտումների առանձնահատկություններին և տեսակներին, կոռուպցիոն տարբեր հանցագործությունների քննության և բացահայտման առանձնահատկություններին, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման, հակակոռուպցիոն իրավապահ մարմինների համակարգին և այլ առնչվող թեմաներին վերաբերող հարցեր:
Բացի դասախոսություններից նաև իրականացվում են պրակտիկ պարապմունքներհիմնվածիրականդեպքերիվրա։ Դասընթացի մասնակիցները ակտիվություն են դրսևորում հատկապես խմբային քննարկումների, իրավիճակային խնդիրների լուծման ընթացքում:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
«Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ։