Օգտվելով դեկտեմբերի 9-ի ընձեռած առիթից որպես իրազեկության միջոցով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հերթական քայլ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ձեռնամուխ է եղել 3000 հակակոռուպցիոն օրացույցների բաժանմանը: 2009թ. օրացույց ստացողների թվում էին օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, իրավապահ կառույցները, համայնքապետարանները, կուսակցությունները, միջազգային և դոնոր կազմակերպությունները, ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, կրթական ու մշակութային հաստատությունները, ինչպես նաև անհատներ: Հայաստանի բոլոր մարզերում կբաժանվեն օրացույցներ:

Քարոզարշավը նպատակ ուներ հիշեցնել, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և որ կոռուպցիային ուղղված մեր «ոչ»-ը էական նշանակություն ունի: