Շինարարական, անշարժ գույքի, նավթի և գազի ոլորտներն ամենաշատն են հակված կոռուպցիայի

9 դեկտեմբերի, 2008թ. Լոնդոն/Բեռլին --- Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության 2008թ. Կաշառք տվողների համաթվի (ԿՏՀ) այսօր հրապարակված զեկույցի hամաձայն` այն ընկերությունները, որոնք գտնվում են տնտեսական «հսկաների» ճանաչում ստացող երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը, ընկալվում են որպես այլ երկրներում իրենց գործունեությունը ծավալելիս կանոնավոր կերպով կաշառատվությամբ զբաղվող ընկերություններ: ԿՏՀ 2008թ. աղյուսակի երկու հորիզոնականները կիսել են Բելգիան ու Կանադան` ԿՏՀ 8.8 արժեքով 0-ից 10 սանդղակի վրա, որտեղ 10 արժեքը նշանակում է կաշառարությունից բացարձակ զերծ իրավիճակը:

Սա նշանակում է, որ բելգիական ու կանադական ընկերությունները դիտվում են որպես իրենց երկրների սահմաններից դուրս կաշառարությամբ զբաղվելու ամենաքիչ հավանական ընկերություններ: Նրանց անմիջապես հաջորդում են երրորդ-չորրորդ տեղերը կիսող Նիդեռլանդներն ու Շվեյցարիան` ԿՏՀ 8.7 արժեքով: Աղյուսակը եզրափակում է Ռուսաստանը` ԿՏՀ 5.9 արժեքով` տեղ զբաղեցնելով Չինաստանից (6.5), Մեքսիկայից (6.6) և Հնդկաստանից (6.8) ներքև:

Մամուլի հաղորդագրության ամբողջական տեքստը

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության վեբ կայքը