Lոնդոնում հրապարակվող «Էկոնոմիստ» թերթը լուսաբանել է ազդեցիկ բողոքներն ընդդեմ շրջակա միջավայրին հասցվող վնասների և դրանց արտահայտման նորագույն միջոցները, անդրադառնալով նաև աթենքյան 13-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի` «Մեր ձայնը լսելի դարձնենք. պայքար կոռուպցիայի դեմ քաղաքացիական ակցիաների միջոցով» թեմայով ինտերակտիվ հանդիպման ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանի բանախոսությանը: Ի թիվս շրջակա միջավայրի փրկությանը միտված աշխարհի տարբեր վայրերում անցկացվող քարոզարշավների, հոդվածն անդրադարձել է նաև այն ցույցերին, որոնք ԹԻՀԿ-ը կազմակերպել էր իր գործընկեր շրջակա միջավայրի խմբերի հետ` վտանգված Թեղուտի անտառը և Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ գտնվող տարածքը փրկելու նպատակով:

Այցելելով «Էկոնոմիստ» թերթի վեբ կայքը կարող եք ծանոթանալ հոդվածի հետ անգլերեն լեզվով և տեսնել այն ակցիաների նկարները, որոնք ԹԻՀԿ-ը կազմակերպել է իր գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ: