Ս. թ. նոյեմբերի 6-ից 7-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի է ունեցել Ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացի թեմայով մարդկային չափման վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցություն: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ նախագահող երկրի` Ֆինլանդիայի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդակցությանը մասնակցում էին ողջ ԵԱՀԿ տարածաշրջանից ժամանած շուրջ 200 պատվիրակներ` քննարկելու օրինաստեղծ գործունեությունը ժողովրդավարությունում և ապահովելու ավելի լայն հանրային մասնակցություն ու թափանցիկություն:

Խոսելով Ֆինլանդիայի նախագահության անունից, դատավոր Լաուրի Տարաստին ասել է. քանի որ ժողովրդավարական օրինաստեղծ գործունեության նպատակը արդարություն ապահովելն է, օրենքների որակը «կախված է այն գործընթացից, որի միջոցով դրանք նախապատրաստվում և մշակվում են»:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը մասնակցել և ելույթ է ունեցել խորհրդակցության ժամանակ: Նրա կատարած առաջարկությունների մի մասը ներկայացվել են մարդկային չափման վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցության ու քաղաքացիական հասարակության համար նախատեսված դրան նախորդող լրացուցիչ միջոցառման` կլոր սեղանի մասնակիցների ուշադրությանը և ներառվել են խորհրդակցությանը ներկայացված ՀԿ-ների պատրաստած հանձնարարականի նախագծում:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերենով` այցելելով Ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացի թեմայով մարդկային չափման վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցություն