Ս.թ. հուլիսի 26-ին ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության «Դուք եթերում եք» ուղիղ եթերով հեռարձակվող հեռուստահաղորդման ընթացքում հանդես է եկել որպես հակակոռուպցիոն հարցերի գծով փորձագետ: Կրթության գծով փորձագետների հետ մեկտեղ Ամալյա Կոստանյանը պատասխանել է հաղորդավարի, հեռուստադիտողների և Գյումրիի կենտրոնից իրենց հետ ուղիղ միացմամբ կապված մարդկանց հարցերին:

Այն «Իրազեկման և պատասխանատվության բարձրացումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործում» ծրագրի շրջանակներում ընթացող կրթության ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ տասներորդ հաղորդումն էր, իսկ սեպտեմբերին առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ հեռարձակվելու է ևս տաս հեռուստահաղորդում, որոնք ևս հիմնված են լինելու «Ժողովրդի ձայնը» հարցման վրա: