Ս.թ. հունիսի 1-ից 16-ը քաղաքացիական հասարակության պատվիրակության կազմում` ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ԲՀԻ ՕՀՀՄ-ի Բրյուսելի, Վաշինգտոնի և Նյու Յորքի գրասենյակների կազմակերպած ուղևորության շրջանակում այցելել է Ստրասբուրգ, Բրյուսել, Վաշինգտոն և Նյու Յորք: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև մարդու իրավունքների և հայկական սփյուռքի համապատասխան, կառույցների ներկայացուցիչների հետ` իրենց տեսակետները արտահայտելու ԵՀՔ գործողությունների պլանի իրականացման` Հայաստանի առաջընթացին նվիրված զեկույցի, ԵԽԽՎ 1609 բանաձևի իրականացման և առհասարակ ժողովրդավարության վերաբերյալ ընտրությունների ու հետընտրական բռնաճնշումների պայմաններում:

Նյու Յորքում կայացած ԲՀԻ բաց ֆորումի ընթացքում Ամալյա Կոստանյանը նշել է, որ ուղևորության նպատակն էր «մեր գնահատականները ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, մեր մտահոգություններն ու կարծիքը կիսել բոլոր շահագրգիռ` դոնոր, ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սփյուռքի կառույցների հետ` իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, տեղեկանալ, թե ինչ են մտածում Հայաստանից դուրս և տեսնել, թե ինչ հնարավորություններ կան, որ երկիրը ժողովրդավարական ուղուց չշեղվի»: