«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հուլիսի 8-ին «Կոնկրետ իրավունքներ. Լավ կառավարում, թափանցիկություն» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել Աղվերանում կայացած մարդու իրավունքների խորացված ուսուցման սեմինարին: «Մարդու իրավունքները, պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները» քառօրյա սեմինարն ու պրակտիկ պարապմունքը նախատեսված էր Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք մարզերի երիտասարդ առաջնորդների համար` մարդու իրավունքների տարբեր հայեցակետերի ուսուցման և նրանց կիրառության նպատակով:

Միջոցառումն անց է կացվել «Մարդու իրավունքների կրթություն. քայլ առ քայլ» կրթական ծրագրի շրջանակներում: Սեմինարի կազմակերպիչներն էին Հայաստանի հելսինկյան կոմիտեն, ԵՄ Եվրոպական հանձնաժողովը, Բաց հասարկության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը: