Քաղաքացիական հասարակությունը մտահոգ է հայաստանյան զարգացումներով
Ս. թ. մայիսի 14-ին քաղաքացիական հասարակությունը ներկայացնող 19 կազմակերպություններ հայտարարություն են ստորագրել նախընտրական շրջանի և քվեարկության գործընթացի կապակցությամբ: Հայտարարության մեջ խոր մտահոգություն է արտահայտված լրատվամիջոցների ազատության և լրատվամիջոցներից օգտվելու իրավունքի, հավաքների ազատության, մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի խախտումների, ընտրաշրջանից առաջ և դրա ընթացքում գործադրված բռնությունների և սպանությունների կամ մահափորձերի, ինչպես նաև համատարած կառուպցիայի և վարչական ռեսուրսի օգտագործման կապակցությամբ:
Ընտրապայքարում օգտագործված մեթոդներն ու գործելակերպը ձևավորել են վախի, կասկածի և անձի վտանգվածության մթնոլորտ: Սույն հայտարարությունում արտահայտված մտահոգությունը հիմնված է դիտարկումների և տարվա ընթացքում իրականացրած մոնիտորինգային աշխատանքների վրա:
Մանրամասների համար այցելեք այստեղ: