Ս. թ. մայիսի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ» հրապարակման շնորհանդեսը, որի ընթացքում 3 այլ փորձագետների հետ մեկտեղ Կոռուպցիայի վերաբերյալ փորձագիտական կարծիքով հանդես է եկել «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը:

Նախքան հրատարակվելը Գործընկերության մտահղացմամբ տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների կողմից նախաձեռնվել է հարցաշարերի կազմություն խիստ խնդրահարույց հարցերի շուրջ, այնուհետև առաջարկվել են այն կուսակցությունները, որոնց ուղղվել են այդ հարցաշարերը: Դրանով փորձ է կատարվել հստակեցնելու մեր քաղաքական գործիչների դիրքորոշումը կոնկրետ հարցերի շուրջ` հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: