ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող երրորդ հանդիպման լսարանն այս անգամ ընդգրկում էր մեծաթիվ ուսանողների: Երևանի պետական համալսարանում ապրիլի 19-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ քննարկման մասնակիցները Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության, Ժուռնալիստիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Աշխարհագրության, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի, Քիմիայի և Մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներն էին:

Հրավիրված բանախոս ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանի` կոռուպցիայի ընկալման վերաբերյալ հարցման արդյունքների ներկայացմամբ կաշառակերության, հովանավորչության, ընտրակեղծիքների վերաբերյալ ուսանողների միջև ծավալվեց շահագրգիռ երկխոսություն, որի ընթացքում արծարծվեցին կոռուպցիայի նվազեցմանն ուղղված մեթոդները: