ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրով նախատեսված երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզում` Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում: Հանդիպմանը ներկա աշակերտները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները հետաքրքրված էին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության իրականացրած «2006թ. Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման արդյունքներով: Ծավալելով աշխույժ, անկեղծ և ինտերակտիվ բանավեճ` լսարանը քննարկեց կոռուպցիայի դեմ պայքարն ու այլ խնդրահարույց հարցեր: Ուսուցիչներն ու աշակերտները շահագրգիռ էին պարզելու, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ քայլեր ձեռնարկի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ուղղությամբ:

Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ ս. թ. ապրիլի 19-ին: