ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» հարցման արդյունքների ներկայացման նպատակով նախատեսված հանդիպումների շարքում առաջին բանախոսությունը տեղի է ունեցել Աշտարակում ապրիլի 5-ին: Այն ընթացել է ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակում: ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանի ներկայացրած զեկույցը աշխույժ քննարկման տեղիք է տվել մարզպետարանի աշխատակիցների, ՀԿ ակտիվիստների և ԶԼՄ-ների շրջանում կոռուպցիայի բացահայտման և դրա դեմ պայքարում նրանցից յուրաքանչյուրի դերակատարության առնչությամբ:

Արագածոտնի մարզից զատ ծրագիրը լրացուցիչ հանդիպումներ է նախատեսում Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ՄԱԶԾ-ի հակակոռուպցիոն ծրագրերում: