«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը որպես հրավիրված բանախոս հանդես է եկել Հայաստանում ամերիկյան առևտրի պալատում: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում արևմտյան առևտրային գործունեության գլխավոր ներկայացուցիչ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամները` քննարկելու «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» զեկույցը:

«Ձեր` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» բովանդակալից և մեր անդամների համար խիստ օգտակար ելույթը ուղեկցվեց հարցերի տարափով և աշխույժ քննարկման ծավալմամբ: Ինչպես նշվել է, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը ներկայումս դիտարկում է, թե ինչ դեր կարող է ունենալ որպես կազմակերպություն կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ Ձեր ներդրումը չափազանց արժեքավոր կլինի այդ գործընթացում»: Սույն մեջբերումը կատարված է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Էդիտ Խաչատուրյանի` տիկին Կոստանյանին հղած շնորհակալական նամակից: