«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ելույթ է ունեցել Բելգրադում ս.թ. մարտի 1-ից 4-ը կազմակերպված «Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանումը Արևմտյան Բալկաններում» կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցել է 14 երկրի 70 պատվիրակ` քննարկելու քաղաքականության օրինականության, տեղական կառավարման մարմինների և բյուջեի թափանցիկության, կոռուպցիայի հետաքննության, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների դերի և այլ խնդիրներ: