Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լոբբիստական գործունեություն մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Լոբբիստական գործունեության մասին» օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների մասնակցային գործընթացի ապահովման համար: «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը անընդունելի է հետյալ մի շարք նկատառումներից ելնելով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով` 1. Հայաստանում լոբբիզմի ինստիտուտը գոյությոուն չունի և օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը: 2. Հայաստանի Հանրապետությունն, ընտրելով եվրաինտեգրման ճանապարհը, համապատասխանեցնում է իր օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրության հետ: Եվրամիության ընդհանուր օրենսդրությունը չի պարունակում լոբբիստական գործունեության վերաբերյալ իրավական ակտ, իսկ Եվրամիության անդամ երկրների ազգային օրենսդրությունները` բացառությամբ մեկ երկրի, նույնպես չեն պարունակում նմանատիպ օրենքներ: Ավելին, եվրոպական երկները, ունենալով լոբբիստական գործունեության զարգացած փորձ, չեն նախատեսում լոբբիստների գրանցման և հավատարմագրման այնպիսի սահմանափակող համակարգ, որն առաջարկվում է «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագծով: 3. Օրենքի նախագիծը հստակորեն չի սահմանում կարգավորման ոլորտը և առարկան: Օրենսդրական կարգավորման առումով, լոբբիստական գործունեությունը պետք է սահմանափակվի լոբբիստների կողմից իրականացվող մասնագիտական ձեռնարկատիրական գործունեությամբ` վճարովի հիմունքներով ներկայացնելով և պաշտպանելով երրորդ անձանց` իրենց պատվիրատուների շահերը: Սակայն օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է իրավական ակտերի ընդունմանը, փոփոխմանը կամ դրանց գործողության դադարեցմանը, հանդիսանում է «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի կարգավորման սուբյեկտ: 4. Օրենքի նախագիծը առաջարկում է լոբբիստների գործունեության սահմանափակող պայմաններ, որոնք ներառում են երկյակի գրանցման, հաշվետվությունների, ծանուցումների, վարվելակերպի և մի շարք այլ պահանջներ: 5. Օրենքի նախագիծի պարունակում է մի շարք իրարամերժ դրույթներ, որոնք անհնար են դարձնում օրենքի գործնական կիրառումը: Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման առաջին և ամենակարևոր պայմաններից մեկն է իշխանությունների կողմից որոշումների կայացման նկատմամբ ազդեցության հնարավորությունը: «Լոբբիստական գործունեության մասին» օրինագծով նախատեսված կարգավորման մոդելը հանդիսանում է այդ հնարավորության անտեղի և չհիմնավորված սահմանափակում: Օրենքի նախագիծը պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք սահմանափակում են հասարակական միավորումների և լայն հասարակության կողմից շահերի պաշտպանության հնարավորությունները և դրանց մասնակցությունը` գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից որոշումների կայացմանը: Հաշվի առնելով վերոհիշյալը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կոչ է անում` - ՀՀ կառավարությանը ետ կանչել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովից հետագա քննարկման և վերանայման նպատակով, - վերանայել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը, - բացառել օրենքի կիրառումը հասարակական կազմակերպությունների նկատմամբ:
«Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության» նախաձեռնության հայտարարությունը «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Համատեղ կարծիք օտարման մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և առնչվող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Բաց նամակ Ամուլսարի հանքի նախագծի կապակցությամբ ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական պատասխանատվությունների վերաբերյալ
Քաղաքացիական հասարակությունը շեշտում է, որ ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Ամուլսարի հանքում վնասում է նրա հեղինակությանը։

Բաց նամակ Կենսաբազմազանության համաժողովին ընդառաջ
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ մտահոգություն են հայտնում ՀՀ կառավարության հակասական բնապահպանական միջոցառումների կապակցությամբ և կարևոր են համարում Կենսաբազմազանության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ու Հայաստանի նախագահությանը ընդառաջ վերանայել մոտեցումները՝ դրանք համապատասխանեցնելով երկրի միջազգային պարտավորություններին։

Միջազգային հետախուզում ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ
Հայաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ։