«Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» ծրագրի ավարտը
Ավարտվեց «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության» երկամսյա կրթական ծրագիրը։ Դասընթացավար Հայկ Մալխասյանի հմուտ առաջնորդությամբ 12 երիտասարդ մասնագետներ ծանոթացան կոռուպցիայի նկատմամբ իրավական ակտերի նախագծերի խոցելիության գնահատման չափանիշներին և տեխնիկային։
Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: