Հակակոռուպցիոն ակադեմիա․ Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ
Նոյեմբերի 29-ին Zoom առցանց հարթակում մեկնարկեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագրի 2021 թ-ի աշնանային կիսամյակի «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ» դասընթացը։ ԹԻՀԿ-ն իրականացնում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրը Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հետ համատեղ։
«Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ» դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ քաղաքական կոռուպցիայի, կուսակցությունների ֆինանսավորման, ընտրությունների և միջազգային ասպարեզում քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ։ Դասընթացը վարում է Լեյդենի համալսարանի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ավագ դասախոս Մաքս Բադերը։
Դոկտոր Բադերի հետազոտական հետաքրքրությունները ներառում են ընտրությունները, ավտորիտար քաղաքականությունը, ժողովրդավարացումը և նոր լրատվամիջոցները: