Ուսումնական այցի հնարավորություն Հակակոռուպցիոն ակադեմիայի շրջանավարտների համար
Եվրասիական ակադեմիական հակակոռուպցիոն ցանցը մեկնարկում է ուսումնական այցերի շարք դեպի ցանցի ազգային կենտրոնները ներկայացնող երկրներ: Առաջին ուսումնական այցը կկազմակերպվի Մոլդովայում: Ստորև բաց հրավերում Ձեզ ենք ներկայացնում ծրագրի մանրամասները։
Ե՞րբ՝ ուսումնական այցը տեղի կունենա 2022 թվականի հունվարին (հունվարի 17-21):
Ո՞ւմ համար՝ ուսումնական այցը հատուկ մշակվել է հակակոռուպցիոն ուսումնասիրությունների ուսանողների/շրջանավարտների համար, ովքեր կամ մասնակցել են հակակոռուպցիոն դասընթացների կամ ավարտել են հակակոռուպցիոն ծրագրերը Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղզստանում, Հայաստանում և ցանկանում են բարելավել իրենց կարողությունները կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
Ծրագրի լեզուն՝ անգլերեն
Անցկացման վայրը՝ «Expert-Grup» անկախ վերլուծական կենտրոն, Քիշնև (Մոլդովա)
Ուսման վարձ՝ մրցույթի արդյունքներով ընտրված 3-5 թեկնածուների համար ծրագիրը անվճար է
Դիմումների վերջնաժամկետ՝ 2021 թվականի դեկտեմբերի 18 (23:59)
Ի՞նչ հնարավորություններ կստանաք․
- Կընդլայնեք ձեր գիտելիքները հակակոռուպցիոն պրակտիկայի վերաբերյալ հետխորհրդային տարածքում և մասնավորապես Մոլդովայում.
- Կծանոթանաք Մոլդովայի հակակոռուպցիոն ազգային ինստիտուտների, ինչպես նաև հասարակական և շահերի պաշտպանության կազմակերպությունների աշխատանքին.
- Կհանդիպեք հայտնի մոլդովացի գիտնականների, պաշտոնյաների և ակադեմիկոսների հետ, ովքեր աշխատում են հակակոռուպցիոն ոլորտում;
- Կմասնակցեք ինտենսիվ դասընթացին հայտնի հակակոռուպցիոն փորձագետների հետ (https://www.expert-grup.org/en/resurse/anticoruptie-2021);
- Կապ հաստատեք հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ուսանողների հետ և կփոխանակեք կոռուպցիայի դեմ պայքարի փորձը Մոլդովայի երիտասարդ մասնագետների հետ;
- Համագործակցություն կհաստատեք Ցանցի այլ ներկայացուցիչների հետ՝ Մոկդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից և Ղրղզստանից
Մրցույթին մասնակցելու համար՝ խնդրում ենք ուղարկել հետևյալ փաստաթղթերը [email protected] էլ. հասցեին․
- CV
- Դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենը
- Անգլերեն լեզվի իմացության վկայական (եթե առկա է)
- Մոտիվացիոն նամակ (250-500 բառ) կամ տեսանյութ մինչև 3 րոպե՝ MPEG-4 ձևաչափով:
- Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ կանցկացվեն հարցազրույցներ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով
- Ընտրության արդյունքները թեկնածուներին կհայտարարվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 23-ը
Դիմելու և ուսումնական այցի, ծրագրի և հյուրընկալող կազմակերպության մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար անցեք հետևյալ հղմամբ https://www.eaacn.org/.../the-network-announces-an-open.../