«Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը որպես հանրային մասնակցության արգելապատնեշ և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր
«ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է ս. թ. հունիսի 7-ին «Հայաստանի ժուռնալիստների տանը» կայացած մամլո ասուլիսին: Միջոցառումը կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի կողմից և նպատակ ուներ զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնելու մի շարք ակտիվ ՀԿ-ների դիրքորոշումը «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ: ՀԿ-ների կարծիքով տվյալ օրենքը կսահմանափակի Հայաստանի քաղաքացիների և նրանց խմբերի կողմից հանրային շահերի պաշտպանության հնարավորությունները և կսպանի դեռևս ձևավորման փուլում գտնվող քաղաքացիական հասարակության ինստիտուտը` վտանգելով ժողովրդավարական արժեքների կայացումը Հայաստանում
Նախաձեռնող խմբի կողմից սկսված քարոզարշավին արդեն իսկ միացել են ավելի քան 100 ՀԿ-ներ: