ԹԻՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։

Ծրագրի շրջանակներում «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը մայիսի 13-ին կազմակերպել էր հանրային քննարկում, որի ընթացքում քննարկվեցին ընտրական գործընթացի հնարավոր զարգացումները, մրցակցային, խաղաղ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հնարավոր սպառնալիքներն ու դրանց կանխարգելման հնարավոր ուղիները։

Քննարկմանը ներկա էին ՀՀում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օրենսդիր իշխանության, քաղաքական շրջանակների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչները։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանը և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

.