Դիմի՛ր և դարձի՛ր դիտորդ. «Ականատես» նախաձեռնություն
«Ականատես» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ նախաձեռնությանը և մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությանը։
Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
- չեք անդամակցում և հրապարակայնորեն չեք սատարում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի/թեկնածուի,
- չեք հանդիսանում կուսակցության/դաշինքի/թեկնածուի ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգական,
- ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ,
- չափահաս եք,
ապա գրանցվեք հետևյալ հղումով և միացեք նախաձեռնությանը մինչև մայիսի 15-ը ներառյալ։
Հայտարարությունը բաց է Երևանի և մարզերի բնակիչների համար։
Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով 096 965007 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին:
«Ականատես» նախաձեռնությունը հիմնադրվել է 2018թ.-ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի կողմից։