Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտները շարունակում են բազմապատկել ԹԻՀԿ ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Մեր շրջանավարտների հերթական թիմը կոռուպցիայի մասին դասընթացներ անցկացրեց Վայք և Գյումրի քաղաքներում, որոնց մասնակցեցին շուրջ 50 աշակերտներ։ Դասընթացի ընթացքում հետաքրքիր զուգահեռներ տարվեցին մեդիայի, ապատեղեկատվության և կոռուպցիայի միջև։ Աշակերտների հետ աշխատանքում մեր երիտասարդների ստեղծարար մոտեցման մասին կպատմի այս տեսանյութը։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: