Հարգելի՛ գործընկեր,

Հավանաբար տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ձեռք բերված 4 պայմանավորվածությունները խախտվել են։

1994 թ. հրադադարի համաձայնագրից ի վեր Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, ինչպիսիք են՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղաքացիական բնակչության սպանդ, մշակութային–հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա և նույնիսկ ծննդատուն:

Հայաստանի և Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղ.հասարակությունը, այդ թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ և գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի և կենսապահպան անտառների նկատմամբ գործած ռազմական հանցագործությանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի անտառային էկոհամակարգը թիրախավորել են՝ կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:

Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի:

Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին, և այս աղետը կանխարգելելու նպատակով կոչ ենք անում Ձեզ՝ որպես ոլորտի առաջատար կազմակերպություն

  • Ձեր գործընկերներային ցանցին տեղեկացնել Արցախին և տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգի մասին,
  • դատապարտել ռազմական ուժերի կողմից կենսական անտառների, ապրելավայրերի և էկոհամակարգերի փաստացի ոչնչացումը, ինչն արգելված է միջազգային իրավունքի բոլոր նորմերով,
  • պատասխանատվության կոչ անել՝ պաշտպանելու արցախյան արժեքավոր էկոհամակարգերը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսը սպառնացող էկոցիդից
  • հղում կատարել և պահանջել բարոյական պատասխանատվություն դրսևորել պատերազմի ընթացքում ինչպես մարդկանց, այնպես էլ բնության նկատմամբ։

Խնդրում ենք նաև մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության և կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված էկոցիդը կանխելուն Արցախյան տարածաշրջանում, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ:

Տեսանյութերը՝

  • https://www.youtube.com/watch?v=qk4WBNmiygo
  • https://www.youtube.com/watch?v=rlzq39Em1ao

Հարգանքով՝

1. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

2. Էկո -աղբ բնապահպանական ՀԿ

3. Երևանի Օրհուսի կենտրոն

4. ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ

5. Արևորդի ՀԿ

6. Գրին Էյջ ՀԿ

7. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հարություն Ալպետյան, թափոնների կառավարման մասնագետ

8. ԲԼԵՅԱՆ բնապ., սոց. և բիզնեսի աջակցման ՀԿ

9. Հայկական Բնապահպանական Ճակատ

10. ԱրԱվես թռչունների պահպանման միություն

11. Ինֆորմացիայի Ազատության կենտրոն

12. Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայք

13. Վայրի կենդանիների դիտարկման գործակալություն

14. Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ

15. Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում

16. Դոկտոր սինեմա երիտասարդական ՀԿ

17. Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիա

18. Ուսուցում և իրազեկում ՀԿ- Լյուքսեմբուրգ

19. Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ

20. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ

21. Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ

22. Կենսաբանների հայկական միություն ՀԿ

23. Սոլյուշն Հաբ ՀԿ

24. Էկոլոգիական հասարակական միություն

25. ԲԵՄ երիտասարդների առաջադիմական գործունեության կենտրոն

26. ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

27. Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

28. Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ

29. Դինգո Թիմ ՀԿ

30. SALU/ Sensibilité et Attention, Լյուքսեմբուրգ

31. Հայկական Բնապահպանական Ցանց (ԱՄՆ )

32. Lab Inclusion (Ֆրանսիա)

33. Մեկ Առողջություն կոալիցիա

34. Էյ Թի Փի (Armenia Tree Project)

35. Սվիդեա ընկերություն (Sweden)

36. 500 կմ Հայաստանում նախաձեռնություն

37. Բլեսկ ՍՊ բնապ. գնահատման ընկերություն

38. Դալմա – Սոնա հիմնադրամ

39. Ավանդական բժշկության համալսարան

40. Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

41. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ

42. Հայաստանի անտառներ բնապահպանական հկ

43. Աջակցություն բուսաբանական այգուն բարեգործական հիմնադրամ

44. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ

45. Կայուն ջրային միջավայր ՀԿ

46. Մայ Ֆորեսթ Արմենիա ՀԿ

47. Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

48. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

49. Մաքուր Գորիս ՀԿ

50. Կանաչ արահետ ՀԿ

51. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն