Պատրաստվել են արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մասին իրազեկության բարձրացման տեսանյութեր
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատուն հանքարդյունաբերության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում» ծրագրի շրջանակում պատրաստել է 9 տեսանյութերից պատրաստված տեսաշար արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) առնչվող հարցերի շուրջ։
Տեսաշարի նպատակն է տեղեկացնել և վերապատրաստել ԱՃԹՆ Հայաստանի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամներին, ԱՃԹՆ շահագրգիռ կողմերին և քաղաքացիական հասարակությանը ԱՃԹՆ ստանդարտի և Հայաստանում դրա իրականացման գործընթացների վերաբերյալ։
Տեսաշարն ամբողջությամբ հասանելի է հղումով։
Տեսանյութերի պատրաստումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: