ԹԻՀԿ խորհրդի հերթական նիստը՝ հեռավար եղանակով
Ս.թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Խորհրդի հերթական նիստը՝ հեռավար եղանակով: Նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները` Սուրեն Սաղաթելյանը, Սարհատ Պետրոսյանը, Վազգեն Կարապետյանը, Նվարդ Մանասյանը և Հերիքնազ Տիգրանյանը՝ ԹԻՀԿ անդամներ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի նախագահությամբ և ԹԻՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանի քարտուղարությամբ:
ԹԻՀԿ գործունեությունը և հետագա անելիքները, այդ թվում՝ ներկա համավարակի իրավիճակում, ներկայացրել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա նաև անդրադարձել է նոր ծրագրային հնարավորություններին:
Օրակարգի հաջորդ հարցը ԹԻՀԿ 2021-2025 ռազմավարական պլանավորման վերաբերյալ, որ ներկայացրել է Քրիստինե Մարգարյանը, ուղեկցվել է հնարավոր ձևաչափերի քննարկմամբ ներկա համավարակի պայմաններում:
Նիստի ընթացքում դիտարկվել և ամփոփվել են Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի թեկնածուները:
Քննության է առնվել նաև ԹԻ համաշխարհային շարժման կողմից ԹԻՀԿ հերթական հավատարմագրման հարցը: