Դեկտեմբերի 12-ից 28-ը «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում անցկացվել են դասընթացներ ազդարարման համակարգի վերաբերյալ Հայաստանի մարզերում՝ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների նյութա-տեխնիկական աջակցությումբ:

ԹԻՀԿ փորձագետ Խաչիկ Հարությունյանը երիտասարդների և տեղացի ակտիվիստների համար «Ազդարարների իրավունքներն ու պարտականությունները» խորագրով մարզային 7 դասընթացներ է անցկացրել:

Դասընթացներին ընդհանուր թվով ներկա են եղել 71 Երիտասարդ և ՔՀԿ ներկայացուցիչ: Ստորև ներկայացված են դասընթացների վայրը, մասնակիցների թիվը և դասընթացների օրը:

  • Արմավիրում (7 մասնակից, դեկտեմբերի 12),
  • Իջևանում (11 մասնակից, դեկտեմբերի 13),
  • Կապանում (10 մասնակից դեկտեմբերի 19),
  • Եղեգնաձորում (10 մասնակից դեկտեմբերի 20),
  • Գյումրիում (18 մասնակից, դեկտեմբերի 21 ),
  • Վանաձորում (10 մասնակից, դեկտեմբերի 25 ),
  • Հրազդանում (5 մասնակից, դեկտեմբերի 28)

Դասընթացների արդյունքում մասնակիցներն ընդհանուր գիտելիք են ստացել Հայաստանում ազդարարման համակարգի և ազդարարման ընդհանուր պատկերի վերաբերյալ, ներքին և արտաքին ազդարարման, ազդարարների, հանցագործությունների մասին հաղորդում և բողոք ներկայացնողների, ինչպես նաև՝ որոշակի պատկերացում են ստացել ազդարարման մեխանիզմների և ձևերի մասին: