Պաշտոնը` Ծրագրի օգնական
Աշխատաժամանակ՝ ոչ լրիվ աշխատաժամանակ (շաբաթական 20 ժամ)
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Տևողությունը` 2016 թ. հուլիս-դեկտեմբեր (երկարացման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբը` 2016 թ. հուլիսի 4
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ը հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ: Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընտրական գործընթացների, ինչպես նաև այլ ծրագրերի վարչական և կազմակերպական գործունեությանն, ինչպես նաև դիտորդների հավաքագրման և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար: Ծրագրի օգնականն անմիջականորեն ենթարկվում է Ծրագրի համակարգողին:
Աշխատանքային պարտականություններ`
- աջակցել դիտորդների հավաքագրման գործընթացին;
- աջակցել դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպմանը;
- աջակցել վարչական և կազմակերպական աշխատանքներին ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում;
- կապ պահպանել դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ;
- կազմել նամակներ, հրավերներ և այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն
- առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- հաղորդակցման գերազանց հմտություններ
- համակարգչային ծրագրերի /MS Office/իմացություն
- հայերեն, և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- բարեխիղճ անձնավորություն՝ սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակությամբ:
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով` [email protected] հասցեով` մինչև ս.թ. հունիսի 26-ը, ժամը 19:00-ը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: