Հեղինակ՝ դոկտոր Վալց Կալնինշ

Հանրային քաղաքականության սույն համառոտագրում ուսումնասիրվում են հակակոռուպցիոն մարմինների (ՀԿՄ-ներ) երկու տարբեր մոդելների զարգացման միտումները, ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև արդյունավետ ՀԿՄ-ների գործունեության սկզբունքները՝ նպատակ ունենալով ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն համակարգի «ճարտարապետության» կերտման ապագա աշխատանքների շուրջ ընթացող քննարկումներին։

Համառոտագիրն անդրադառնում է

  • ներկա իրավիճակին Հայաստանում,
  • միտումներին Եվրոպայում,
  • մոդելների ուժեղ և թույլ կողմերին,
  • հակակոռուպցիոն գործառույթներին,
  • հակակոռուպցիոն մարմնի արդյունավետ գործունեության սկզբունքներին,
  • գործոններին և ռիսկերին, որոնք հարկ է հաշվի առնել և
  • քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Համառոտագրի հեղինակը դոկտոր Վալց Կալնիշն է: Վալց Կալնինշը քաղաքագիտության դոկտոր է, դասախոսում է Լատվիայի համալսարանում: Նա ունի 20 տարվա դասավանդման փորձ քաղաքական կոռուպցիա, լոբբիզմ, խորհրդարանական կառավարում և քաղաքական տեսություն առարկաներով: Մոտ 14 տարի աշխատել է Պրոդիվուս հանրային քաղաքականության կենտրոնում (Ռիգա, Լատվիա) որպես ավագ գիտաշխատող: 2004 թվականից համագործակցում է ՏՀԶԿ հետ օրինավորության (integrity) և հակակոռուպցիոն հարցերի շուրջ: Ներգրավված է եղել Հայաստանում GIZ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող միջազգային ծրագրերում՝ տրամադրելով խորհրդատվություն հանրային ծառայողների էթիկայի և գույքի ու եկամուտների հայտարարագրերի հարցերով: 2000 թվականից Լատվիայի Թրանփարենսի Ինթերնեշնլ մասնաճյուղի անդամ է:

Սույն քաղաքականության համառոտագիրը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ հայաստանյան շահագրգիռ կողմերի հետ ունեցած քննարկումների արդյունքում: Համառոտագրի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Տես համառոտագիրը