Ս.թ. փետրվարի 9-13-ին «Ականատես» դիտորդական նախաձեռնության շրջանակներում ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ներգրավված կարճաժամկետ դիտորդների հետ կազմակերպվել են գնահատման հանդիպում-քննարկումներ Երևան, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Վանաձոր, Գյումրի և Գավառ քաղաքներում։

Հանդիպումների նպատակն էր վեր հանել դիտորդական առաքելության ընթացքում ծագած խնդիրներն ու լսել դիտորդների առաջարկները առաքելության հետագա գործունեությունը բարելավելու նպատակով։ Հանդիպումներին ներկա 75 դիտորդների կողմեց արվել են կարևոր դիտարկումներ և առաջարկներ դիտորդական առաքելության լոգիստիկ, վարչարարության և հաղորդակցական խնդիրների դյուրացման, նախաձեռնության ճանաչելիության բարձրացման և այլ հարվերի շուրջ։