Ս.թ. հոկտեմբերի 30-ին Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տարեկան չորրորդ սեմինարը, որն անդրադարձել է ընտրությունների դիտորդությանը, հիմնարար ազատություններին և նախընտրական քարոզչությանը: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ մոտ 100 պատվիրակությունների, ընտրությունների կազմակերպման մարմինների, միջազգային կազմակերպությունների, ընտրական փորձագետների և քաղաքացի դիտորդական խմբերի ներկայացուցիչմեներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը ներկայացնում է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը:

Սեմինարը հնարավորություն է տվել մասնակիցներին քննարկելու մարտահրավերները և ընտրությունների հետ կապված հանձնառությունների իրականացման լավ փորձը, մասնավորապես վերանայելու ԵԱՀԿ հանձնառությունները, միջազգային պարտավորությունները և ժողովրդավարական ընտրությունների այլ ստանդարտներ և նախընտրական քարոզչության հիմնարար ազատություններին առնչվող հարցեր:

Տես ԵԱՀԿ կայքի նյութը