Ս.թ. սեպտեմբերի 25-26-ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Եվրոպական մայրաքաղաքների թափանցիկության վարկանիշ թեմայով սեմինար, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիան։ Սեմինարին ներկա էին 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտող Միքայել Ավետիսյանը: Միջոցառման ուշադրության կենտրոնում էին մայրաքաղաքների թափանցիկության վարկանիշի մշակման մեթոդաբանությունը փորձնական և վերջնական լայնածավալ փուլերի համար:

Սեմինարի ընթացքում մասնակիցները ամրապնդել են իրենց գիտելիքները այն գործիքների և միջոցների վերաբերյալ, որոնք ազգային ներկայացուցչություններն օգտագործում են իրենց երկրներում համայնքների թափանցիկության մակարդակը չափելու համար։ Մասնակիցները պատկերացում են ձեռք բերել նաև վերջնական լայնածավալ դասակարգման մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաև միասին մշակել են գործիք մայրաքաղաքների թափանցիկության չափման նպատակով, պատրաստել և համաձայնության եկել փորձնական և վերջնական լայնածավալ վարկանիշերի մշակմանն ուղղված գործողությունների ծրագրի վերաբերյալ: