Ս․թ․ մարտի 21-ին տեղի է ունեցել «Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգ» զեկույցի շնորհանդեսը։ Մասնակցային մոնիտորինգն իրականացրել է «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են մասնակցային մոնիտորինգի գործիքի կիրառմամբ Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Բացման խոսքով հանդես է եկել «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Ղազարյանը, ով ներկայացրել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգի ընտրանքն ու մեթոդաբանությունը և մոնիտորինգի արդյունքները:

Կազմակերպությունը նաև ներկայացրել է նաև «Վճարիր և պահանջիր» պաստառ և «Քո իրավունքներն ու պարտականությունները համատիրությունում» տեղեկատվական թերթիկ