Երեխաների հավասար կրթական իրավունքների ապահովման նպատակով hամայնքային մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն ծրագիրը
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Գեղարքունիքի մարզում երեխաների հավասար կրթական իրավունքների ապահովման նպատակով hամայնքային մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն» ծրագիրը: Ծրագրի արդյունքները ներկայացվել են և քննարկումներ են անցկացվել դեկտեմբերի 19-ին Ստեփանավանում, 21-ին` Հրազդանում և 25-ին Մարտունիում: Ծրագրի արդյունքում պատրաստվել է նաև «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների տնայցային ուսուցման կազմակերպումը» թեմայով սոցիալական հոլովակ: Քննարկումների ընթացքում հնչած դիտողությունները հաշվի կառնվեն զեկույցի ընթացքում: