ԹԻՀԿ-ը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանի ԲԿԳ հարակից միջոցառմանը
Անվստահություն կառավարության նկատմամբ. ինչպե՞ս վերականգնել վստահությունը: Այս հարցն էր դրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի` Բաց կառավարության գործընկերության բարձր մակարդակի հարակից միջոցառման օրակարգում: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ս.թ. սեպտեմբերի 19-ին «Վերականգնել կառավարության նկատմամբ վստահությունը» խորագրով միջոցառմանը մասնակցել է նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Հարցի շուրջ իրենց տեսակետն են արտահայտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասած այլ նշանավոր դեմքեր:
Միջոցառմանը մասնակցել են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիական տեխնոլոգիայի ձեռներեցների ներկայացուցիչներ` խթանելու հանրային գործողությունների թափանցիկությունը, քաղաքացիների մասնակցությունը և ժողովրդավարական նորարարությունը` վերականգնելու կառավարության նկատմամբ վստահությունը:
Մանրամասների համար տես ԲԿԳ կայքէջը