Ս..թ. հունիսի 15-16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Բյուջեի ջատագովություն աջակցելու Հայաստանի բնակչության առանցքային շահառու խմբերի շրջանում ՄԻԱՎ և տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրերին» սեմինարին: «ՀԿ-ների մասնակցությունը քաղաքականության և բյուջեի մասնակցության գործընթացներին» նիստի ընթացքում նա ելույթ է ունեցել բյուջեի գործընթաց և բյուջեի օրացույց, այդ գործընթացին մասնակցության հնարավորությունները, պետական ծախսերի մոնիտորինգը քաղաքացիական հասարակության կողմից թեմայով: Այն կազմակերպվել է Վնասի նվազեցման եվրասիական ցանցի կողմից ԵՀՄ քարտուղարության աջակցությամբ: